Վրացախոսների ակումբի սովորողներով, ընկեր Ռինայի ղեկավարությամբ, սկսում ենք նոր նախագիծ՝ Ամանորյա վրացական խոհանոց: Մեր վրաց ընկերներից կիմանանք և կհետաքրքրվենք ինչ ուտեստներ են պատրաստում Ամանորին Վրաստանում : Ակումբի ժամերին մենք կպատրաստենք վրացական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակներից, կներկայացնենք ճաշատեսակների բաղադրատոմսերը: Այսօր փորձնական օրն էր, պատրաստեցինք խաչապուրի՝ որը շատ համեղ ստացվեց։ Սակայն եղան նաև խնդիրներ, որոնց շնորհիվ մենք ավելի կազմկերպ դարձանք և այժմ գիտեք թե ինչպես ճիշտ կազմակերպենք այս նախագիծը: Հետաքրքրե՞ց։ Դե ուրեմն սպասեք նոր նախագծին...
Արման Մարտիրոսյան 9 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий