Մենք ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Կովկասագիտություն բաժնի երրորդ կուրսի ուսանողներս ,ստանալով Առնոլդ Բլեյանի հրավերը ,սիրով այցելեցինք «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր ,որտեղ հանդիպեցինք վրացախոսների հետ ,շրջեցինք կրթահամալիրով
:Հատկանշականն այն է, որ երեխաների հետ փորձեցինք շփվել վրացերենով և բավականին լավ ստացվեց:Այնուհետև ընդմիջմանը բոլորս միասին գնացինք մարմարյա սրահ ,որտեղ շատ հետաքրքիր անցավ ՝մենք նրանց հետ երգեցինք,պարեցինք ՝շատ հաճելի մթնոլորտ էր:Ավելի մանրամասն ծանոթացանք նրանց գործունեության,ծրագրերի հետ:Մեզ շատ ջերմ ընդունեցին և առաջարկեցին համագործակցություն ,որը շատ սիրով ընդունեցինք: Ապագայում դեռ շատ կլինեն նման ջերմ ,ընկերական ու կրթական հանդիպումներ: Մենք՝կովկասագետներս պատրաստում ենք հետաքրքիր միջոցառում ,որպեսզի մեր վրացախոսներին հյուրընկալենք ԵՊՀ -ում :Страницы
- Գլխավոր
- Միջին դպրոցի վրացախոսները
- Առաջադրանքներ 10-րդ դասարան
- Առաջադրանքներ 11-րդ, 12-րդ դասարան
- Հոդված
- Թարգմանություններ
- Վրացերենի տեսադաս
- Երևանը վրացերենով նախագիծ - Երևան 2800
- Իմ մասին
- Հայ-վրացական հանրակրթական ընկերություն
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Ճամփորդություններ
- "მხითარ სებასტაცი" სასწავლო კომპლექსი
- Վրացերենի 2022-2023 ուսումնական տարվա ծրագիր
- Ուսումնական առաջին շրջանի գործունեության ամփոփում
- 2019-2020 ուստարվա իրականացված նախագծեր
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий