четверг, 28 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի նախագիծ հունիսի 27-28

Հունիսի 27-28-ին վրացախոսների ակումբի սովորողների հետ մեկնեցինք Գյումրի: Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք  Գյումրու  Երիտասարդական Պալատ, որտեղ մեզ էին սպասում Գյումրու վրացախոսների ակումբի անդամները: Երկու վրացախոս ակումբների անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով:

суббота, 23 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի

հունիսի 27-28

Մասնակիցներ՝

կրթահամալիրի վրացախոսների ակումբ
Գյումրու վրացախոսների ակումբ
օտար լեզվի դասավանդողներ

четверг, 21 июня 2018 г.

Միջազգային նախագծերով ուսուցում” աշխատանքային խումբ

Օր 4
Հունիսի 21֊ին “Միջազգային նախագծերով ուսուցում” աշխատանքային խումբը հանդիպեց Ավագ դպրոցի ղեկավարի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ճամբարի շրջանակում վերապատրաստվող ուսուցիչները և կրթահամալիրի օտար լեզվի դասավանդողները։ Քննարկվեցին և պարզաբանվեցին 10-11-րդ դասարանների ուսպլաները։ Մասնավորապես քննարկվեցին հանրակրթական և ընտրությամբ օտար լեզվի ժամաքանակները և այդ դասընթացների կազմակերպման ձևերը։ Եղան տարբեր առաջարկություններ և հարցադրումներ։

воскресенье, 17 июня 2018 г.

Մանկավարժական ճամբար հունիսի 18-22

9:00-10:00  Ազգագրական երաժշտական պարապմունք
10:00-11:00  Մուտք  ստեղծագործական ճամբարով
11:00-11:30   Ընդմիջում
12:00-14:00  Ուսումնական պարապմունք Միջին դպրոցում
14:00-14:30  Մանկավարժական ընդհանուր պարպմունք ՝ ըստ ծրագրի
14:30՝ Բարեկամություն ճամբար

среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով: