воскресенье, 17 июня 2018 г.

Մանկավարժական ճամբար հունիսի 18-22

9:00-10:00  Ազգագրական երաժշտական պարապմունք
10:00-11:00  Մուտք  ստեղծագործական ճամբարով
11:00-11:30   Ընդմիջում
12:00-14:00  Ուսումնական պարապմունք Միջին դպրոցում
14:00-14:30  Մանկավարժական ընդհանուր պարպմունք ՝ ըստ ծրագրի
14:30՝ Բարեկամություն ճամբար

среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով:

пятница, 8 июня 2018 г.

Վրացերեն ազգային երգի ուսուցում.համագործակցային նախագիծ


հունիսի 11, ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝
վրացերենի ընտրության խումբ,երաժշտության լաբորատորիա,օտար լեզվի դասավանդողներ, և բոլոր նրանք ովքեր կցանկանան ուրախ վրացերեն ազգային երգ ուսուցանեն

համագործակցություն՝
երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ

բովանդակություն