Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ մեդիա ուրբաթ համերգ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների մասնակցությամբ (տնօրեն Գիորգի Մոմցեմլիձե): Միջոցառմանը ներկա էին Վրաստանի դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն և ավագ խորհրդական տիկին Նինո Ափցիաուրին:
Ապրիլի 13-ին Գյումրու վրացախոսների ակումբը հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մասնակցելու «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծին: Ավագ դպրոցի ընթերցասրահում կրթահամալիրի վրացախոսները Գյումրիի վրացախոսներին ներկայացրեցին իրենց նախագծերը և հետագա անելիքները: Պայմանավորվեցինք համագործակցել: