среда, 11 апреля 2018 г.

Լեգեն Թբիլիսիի մասին - երգ / թարգմանություն վրացերենից

Երբ անջատվում են մթության մեջ
Լույսերը լապտերների,
Իմ հնագույն քաղաքը
Աչքերիս առաջ է գալիս:

Հեքիաթ է թէ իրականություն,
Ով է հորինել, ով գիտի?
Կա երկու լեգենդ,
Ինչու անվանեցին Թբիլիսի:

четверг, 22 марта 2018 г.

Սպասումով լի


Անգելինա Արզումանյան

Հունվարյան ճամբարը առիթ դարձավ, որը ընտրությամբ դասընթացս փոխեմ ու ընտրեմ վրացերենը: Սովորող սովորեցնող նախագծով վրացական պարեր էի բեմադրում, դա ինձ համար շատ սիրելի ու հաճելի գործ էր: Հիմա ուսումնասիրում եմ վրացերեն, վրացական տարբեր խմբերի այցելությունների ժամանակ անընդհատ ուղեկցողի դերում էի ու որոշ բառեր սովորել էի, հիմա արդեն մասնակցում եմ նաև նախագծերի: Մեր խումբը ուսումնասիրում է Վրացահայ բարերարներին՝ Թիֆլիսի հայկական դեմքը: