Ձմեռային ճամբարը սպասված ժամանակահատված է դասավանդողների և սովորողների համար: Այս տարվա ձմեռային ճամբարի մեր ջոկատը տարածաշրջանային երկրների ջոկատ անվանումը ստացավ: Ջոկատը համալրված էր 9 դասարանի այն սովորողներով, որոնք ցանկանում էին ծանոթանալ և իրականացնել մեր հարևան երկրների՝ Վրաստանի և Պարսկաստանի հետ կապ ունեցող նախագծեր: