суббота, 15 февраля 2020 г.

Հայ վրացական բարեկամության գինի

Հոկտեմբերին Վրաստանի Կախեթիի քաղաք Լագոդեխիում կրթահամալիրի վրացերենի խմբի սովորողները և քոլեջի խաղողի և գինու դպրոցի ուսանողները վրաց ընկերների հետ իրականացրեցինք հայ վրացական «Խաղողաքաղի, գինու ստեղծման ծես» նախագիծը։ Հայաստանից մեզ հետ տարել էինք հայկական խաղող:
Նախագիծը իրականացվեց հայկական և վրացական Խաղողօրհնեքի, խաղող ճմռելու ծիսական, ազգային երգերի, պարերգերի կատարմամբ։ Արդյունքում ստացանք Հայաստանից տարված խաղողի և Լագոդեխիում քաղված
խաղողի միասնական հայ վրացական գինի։


Փետրվարի 11-16-ը կրթահամալիրում են հյուրընկալվում Լագոդեխիի մեր ընկերները: Նրանք իրենց հետ բերել են արդեն պատրաստի Հայաստանից տարված և Լագոդեխիում քաղված խաղողի միասնական հայ վրացական գինին: Քոլեջի գինու դպրոցում հայ և վրաց պատանիներ գինին  շշալցրեցին և պիտակավորեցին: Այդ գինին հայ վրացական բարեկամության իսկական խորհրդանիշ է:
Հայ վրացական խաղողից ստեղծված գինու շշալցմանը ներկա էին Հայաստանում Վրաստանի դեսպանատան ներկայացուցիչները, դեսպանի տիկին՝ Էկատերինե Բաքրաձեն:   /ուղիղ եթերը այստեղ/


Комментариев нет:

Отправить комментарий