среда, 12 декабря 2018 г.

«Աստվածապաշտ չարագործը» վրացական առակ


Ապրում էր մի մարդ, գործելով շատ մեղքեր, բայց դրա հետ մեկտեղ մեծ աստվածապաշտ էր։ Ազատ ժամանակ, երբ նա չէր զբաղվում չարագործությամբ, աղոթում էր և լաց լինում։ Օրերից  մի օր նրան հայտնվեց մի հրեշտակ և ասաց․
-Աստված չի արժանացնի քեզ դրախտի, քո արած չարագործությունների պատճառով, բայց դու այնչափ աստվածապաշտ ես, որ բացի դրախտի ցանկությունից, նա կտա քեզ այն ամենը, ինչ որ դու կխնդրես։
Այդ մարդը պատասխանեց․
-Եթե ինձ տրված չէ լինել դրախտում, և դուք ցանկանում եք կատարել իմ որևէ ցանկություն, թող դիմի այնպիսի հզոր մարդու, որպեսզի ինձնից բացի ոչ մեկը չլինի դժոխքում։
Այս ցանկությունը Աստված չկարողացավ իրականացնել և նրան ուղարկեց դրախտ։
 Այս երիտասարդը այնքան խորամանկ էր, որ պահանջեց այնպիսի մի բան, որն անհնար էր իրագործել և տիրեց նրա թագավորությանը։

Աղբյուրը՝

Комментариев нет:

Отправить комментарий