суббота, 15 декабря 2018 г.

Գյումրու վրացախոսների հետ համատեղ նախագծային օրերի հաշվետվություն


Դեկտեմբեր 12-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի կացարանում հյուրընկալվում էին Գյումրու վրացախոսների ակումբի սովորողերը։

Այդ օրերին կրթահամալիրի վրացախոսների հետ նախապատրաստվեցինք Թբիլիսի այցելության համար։ Քննարկվեց այն նախագծերը, որոնք իրականացնելու ենք Թբիլիսիում: Սովորեցինք երգ, պար։ Ունեինք նաև սպորտային ժամեր։ Անցկացրեցինք համատեղ վրացերենի դաս: Երեկոները անցկացնում էինք Երևանյան  թափառումներով։ Կրթահամալիրի վրացախոսները օգնում էին Գյումրու վրացախոսներին բլոգային աշխատանքներում: Գյումրեցիները կիսվեցին իրենց տպավորություններով իրենց բլոգներում: Պայմանավորվեցինք աշխատել առցանց: Մեդիա ուրբաթից հետո Գյումրեցիները մեկնեցին Գյումրի:
Մերուժ Մկրտչյան
Նարեկ Ալեքսանյան
Միլենա Մխիթարյան


Комментариев нет:

Отправить комментарий