Աննա Ստեփանյան
Վրացական հայտնի գինիներից է Ծինանդալի գինին։ Այն սպիտակ չոր բարձրորակ գինի է, պատրաստվում է խաղողի Րքածիթելի և կանաչ Կախուրիի տեսակներից։ Խաղողը քաղում են ձեռքերով սեպտեմբերի կեսերին։ Ծինանդալի գյուղը գտնվում է Թելավիի շրջանում, Գոմբորիի հյուսիս-արեւելյան լանջին։ Կլիման չափավոր խոնավ է, տաք ամառ և բավականին ցուրտ ձմեռ: Միջին ջերմաստիճանը կազմում է 12.4 աստիճան: Կլիմայական պայմանները հարմար են խաղողագործության, այգեգործության, անասնաբուծության զարգացման համար: Ծինանդալիում է գտնվում վրաց բանաստեղծ Ալեքսանդր Ճավճավաձեի տուն թանգարանը։ Ալեքսանդր Ճավճավաձեն 19-րդ դարի 30-ականներին իր տանը ուներ գինու պահեստ, որտեղ իր գինիների հետ միասին պահվում էին Եվրոպական երկրներից բերված տարբեր գինիներ։
Комментариев нет:
Отправить комментарий