Հոկտեմբերի 18-ի առավոտյան ժամը 10:00-ից մասնագետնեիրի հետ միասին մեկնեցինք քաղաք Մցխեթա, մասնակցելու «Պատանի հնագետները» նախագծին: Մինչ նախագծին մասնակցելը սովորողների հետ նախապատրաստական փուլում ծանոթացել և ուսումնասիրել էինք տարբեր հնագետների աշխատանքների հետ: Նախագիծը շատ ուսումնական և հետաքրքիր էր: Սովորողները շատ բան իմացան Վրաստանի պատմության, մշակույթի մասին, իսկ վրացախոսների ակումբի և վրացերեն ընտրած սովորողների համար նաև շատ լավ հնարավորություն էր նոր բառեր սովորելու, ինչպես նաև լեզվի փորձառության համար:
Նախագծի նպատակներից մեկն էր ավելի լավ ծանոթանալ Նիկո Փիրոսմանի ստեղծագործությանը: Վրաց մասնագետների ՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլու, արվեստագետ Նանա Կվիցիանիի, բանասեր Նուցա Մախարաձեի հետ (ովքեր սեպտեմբերի 18-23 –ին « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վարում էին «Նկարում ենք Փիրոսմանի» վարպետության դասերը) եղանք Թբիլիսիի Ազգային ցուցասրահում: Այնտեղ ներկայացված էր Նիկո Փիրոսմանիի գործերը: Սովորողների հետ վերհիշեցինք, քննարկեցինք նրա կյանքն ու գործունեությունը: Սովորողներից շատերը մասնակցել էին «Նկարում ենք Փիրոսմանի» դասերին:
Հատկանշական է , որ այս օրերին Թբիլիսիի Ազգային ցուցասրահում է գտնվում նաև Բոտիչելիի Վեներան և Կարավաջոյի աննկարագրելի նմուշները: Մեզ բախտ վիճակվեց տեսնել նաև այդ հիանալի ցուցադրությունը:
Այս նախագիծը մինչև վերջ կազմակերպված էր, կային կրթական փոխանակման բոլոր բաղադրիչները: Սովորողների մի մասն առաջին անգամ էին Թբիլիսում և իրենց համար թբիլիսյան զբոսանքները դարձան անմոռանալի: Մցխեթայում իրականացված բաց պարապմունքն էլ ավելի ամբողջացրեց ծրագիրը:
Թբիլիսիում եղած օրերի ընթացքում չենք մոռացել հայ-վրացական ուսումնական օրացույցն ու գործընկերներն:
Հոկտեմբերի 20 -ին եղանք Թբիլիսիի 98 դպրոցում, հանդիպեցինք դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեի հետ: Շրջացեինք դպրոցում, քննարկեցինք և հաստատեցինք մեր օրացույցով նախատեսված նախագծերը:
Այցելեցինք Գլդանի շրջանի ուսումնատեխնիկական Քոլեջ /Профессионально-Техническое Училище/ ,պայմանավորվեցինք նոյեմբերի 6-8-ին ուսուցիչերի վերապատրաստման, կլոր սեղանի նախապատրաստական աշխատանքների համար:
Ամփոփելով, կուզեմ ասել, որ այս նախագիծը հայ-վրացական կամուրջներում կարևոր համալրում էր: Սովորողներն իրենց բլոգներում դեռ կպատմեն իրենց տպավորություններից, սովորածից ու տեսածից:
Комментариев нет:
Отправить комментарий