вторник, 17 октября 2017 г.

Արդեն թբիլիսյան Սեբաստացիները


Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը

«Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում մեզ Սեբաստացիներիս հրավիրել է Թբիլիսի: Այժմ մենք գտնվում ենք քաղաքի կենտրոնում,Լեսելիձե 28 փողոցի վրա գտնվող <<Hotel GT>> հյուրանոցում: Մեր վրաց ընկերները, որոնց հետ Երևանում իրականացրեցինք «Նկարում ենք Փիրոսմանի» նախագիծը,  կազմակերպել էին հետքրքիր, ջերմ հանդիպում: Քաղաք մտնելուն պես բոլորիս հրավիրեցին MC donalds . «Թբիլիսո» երգով ճանապարհը շարունակեցինք դեպի հյուրանոց: Ընթրիքից հետո կազմակերպեցինք զբոսանք երեկոյան Թբիլիսիով: Վաղը ունենալու ենք հետաքրքիր, հագեցած նախագծային օր, մեկնելու ենք Մցխեթա: 


Комментариев нет:

Отправить комментарий