Այսօր մեր կրթահամալիր էր հյուրընկալվել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլին։
Իր աշխատանքային հինգ
տարվա գործունեության ընթացքում պարոն Թենգիզ Շարմանաշվիլին սերտորեն համագործակցել է մեր կրթահամալիրի
հետ: Պարոն Թենգիզ Շարմանաշվիլին ցանկություն էր հայտնել դեսպանի իր գործունեության
ավարտին այցելել կրթահամալիր և շնորհակալություն հայտնել հագործակցության համար: Դեսպանը
դեսպանատան աշխատակիցների հետ միասին մեծ հետաքրքրությամբ շրջեց կրթահամալիրով: Ներկայացրեցինք
սպորտային, պարային ակումբները, ընթերցասրահները: Կազմակերպվեց հետաքրքրի կլոր
սեղան: Ամփոփեցինք մեր հինգ տարվա գործունեությունը: Ներկայացրեցնք Թբիլիսիի այն դպրոցներն ու
կազմակերպությունները որոնց հետ համագործակցում ենք: Դեսպանը կրթահամալիրի գրադարանին նվիրեց
վրացական Ֆիլմեր, գրքեր, ալբոմներ:
Լուիզա Ավագյան
Комментариев нет:
Отправить комментарий