Միջին դպրոց
Միջին դպրոցում որպես ընտրությամբ գործունեություն դասավանդում
եմ վրացերեն: Դասընթացը կազմակերկում եմ ըստ հետևյան ծրագրի:
Այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում սկսել և իրականացնում
ենք հետևյան երկարաժամկետ նախագծերը՝
«Ընթերցում ենք Ռուսթավելի»
նախագիծը
երկարաժամկետ է: Այս տարի մարտ ամսին երրորդ անգամ մասնակցելու ենք «Ընթերցում
ենք Ռուսթավելի» միջազգային մրցույթին, որը տեղի է ունենում քաղաք Թբիլիսիում:
Իրականացրել ենք հաև կարճաժամկետ նախագծեր՝
Ավագ դպրոց
Ավագ դպրոցում դասավանդում եմ 10, 11, 12 դասարաններում:
Ավագ դպրոցում գործում է Վրացախոսների ակումբ: Վրացախոսների ակումբի գործունեությունը
կազմակերպվում է ըստ հետևյան ծրագրի:
Հոկտեմբեր ամսին մեկնել ենք Թբիլիսի:
Նոյեմբեր ամսին Վրացախոսների ակումբը եղել է քաղաք Թբիլիսիի 37 դպրոցի պատվիրակության
ընդուելության պատախանատուն:
Այս ուսումնական տարվա առաջին կիսամյակում սկսել և իրականացնում
ենք հետևյան երկարաժամկետ նախագծերը`
«Ընթերցում ենք Ռուսթավելի»
նախագիծը
երկարաժամկետ է: Այս տարի մարտ ամսին երրորդ անգամ մասնակցելու ենք «Ընթերցում
ենք Ռուսթավելի» միջազգային մրցույթին, որը տեղի է ունենում քաղաք Թբիլիսիում:
Կազմել եմ վրացերենի ֆլեշմոբի առաջադրանքները: Ֆլեշմոբին
մասնակցել է 31 մասնակից, որից 10-ը կրթահամալիրի սովորողներ են, իսկ 21 մասնակիցը քաղաք Թբիլիսիի 98-րդ և 104-րդ միջնակարգ դպրոցների
սովորողներ:
Առցանց դպրոցի ընթացքում կազմել եմ տարբեր մակարդակի առաջադրանքներ,
որը հրապարակել եմ Միջի դպրոցի վրացախոսների բլոգում: Ուղարկել եմ սովորողների էլեկտրոնային հասցեներին և անհատապես զգուշացրել
եմ ֆեյսբուքով:
Комментариев нет:
Отправить комментарий