Այստեղ տեսանք պատմական հուշարձաններ, որոնք հանդիսանում են միջնադարյան վրաց ճարտարապետության գեղեցիկ օրինակներ` Սվեթիցխովելի Մայր Տաճարը (4-րդ դար)` վրաց ուղղափառ եկեղեցու կենտրրոնը, ուր թաղված է Քրիստոսի շուրջառը, Ջվարի եկեղեցին, ուր Ս. Նինոն կերտել է առաջին խաչը Վրաստանում: Հենց Ջվարի եկեղեցու մոտ էին միանում երկու գետերը`Առագվին և Կուռը, անգամ ջրերի տարբերությունն էր նկատվում , մեկն ավելի մուգ էր, իսկ մյուսը` բաց: Բառերով նկարագրելը մի քիչ դժվար է ,դա տեսնել է պետք: Եկեղեցի շրջապատված էր զարմանահրաշ բնությունով, լեռան գագաթին, որտեղ միշտ ուժեղ քամիներ է լինում:
Մցխեթան համարվում է Վրաստանի ամենահին քաղաքներից մեկը, որը կառուցվել է 2-րդ դարում` Մցխեթ արքայի օրոք: Մցխեթա
քաղաքը կարելի է այսպես նկարագրել` ճարտարապետների կողմից ստեղծված գլուխգործոց: Քանի որ մինչ օրս, չնայած
այսքան տարիներ և դարեր են անցել, այն դեռ
մնացել է նորաոճ և փայտամշակման կատարյալ նմուշ : Ես բավականին շատ զարդանախշեր եմ
տեսել փայտից, սակայն այս քաղաքում այն ուղղակի
ավելի կատարյալ էր:
Սեդա Դանելյան 11 դասարան
Комментариев нет:
Отправить комментарий