воскресенье, 24 ноября 2013 г.

Կախեթի

Վրաստանի Կախեթիի շրջանը հարուստ է ոչ միայն բնական հրաշալիքներով, այլեւ պատմական, ճարտարապետական ու հոգեւոր մեծ արժեք ունեցող հուշարձաններով:
Գրեմի ճարտարապետական համալիրը կառուցվել է 16-րդ դարում. բաղկացած է զանգակատնից, եկեղեցուց, Լեվան արքայի նստավայրից եւ գինու մառանից:
Ամենալավ գինին պատրաստվում է  Վրաստանի  արևելյան մասում` Կախեթիում, որը Դյուման անվանել է "Կախեթական  այգիների շրջան":  Կախեթին հայտնի է ոչ միայն  իր գինիների տեսականիով, այլև բազում ճարտարապետական հուշարձաններով:

Վրաստանի Թելավիի շրջանի, Կախեթի քաղաքի Տուրդո գետի մոտ 1600 տարվա վաղեմության արհեստական քարանձավներ են հայտնաբերվել:
Մասնագետ
ները վստահեցրել են, որ առանց հատուկ տեխնիկայի, գործնականում հնարավոր չէ հասնել 70մ բարձրության վրա գտնվող 30 քարանձավներին:
 
Գիտնականները ենթադրում են, որ քարանձավներում ճգնավորներ են բնակվել:

Սամվել Կիրակոսյան 11 դաս.

Комментариев нет:

Отправить комментарий