вторник, 11 ноября 2014 г.

Թբիլիսի


Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից:
Գտնվում է համանուն գոգահովտում (մոտ 30 կմ ձգվում է Կուրի ափերով) և մասամբ՝ Սամգորի տափաստանում` ծովի մակերևութից 380–770 մ բարձր: Խոշոր արդյունաբերական կենտրոն և տրանսպորտային հանգույց է, ունի միջազգային օդանավակայան: Քաղաքում զարգացած է մեքենաշինական (հաստոցների, էլեկտրաքարշերի, գյուղատնտեսական մեքենաների, սարքաշինական, էլեկտրատեխնիկական, ավիացիոն), թեթև (տեքստիլ, կաշվի-կոշիկի և այլն), սննդի (այդ թվում՝ գինեգործության, պտուղ-բանջարեղենի, ծխախոտի), փայտամշակման, ապակու և ճենապակու արտադրությունը, քիմիական ու դեղագործական արդյունաբերությունները, գործում է մետրոպոլիտեն (1966 թ-ից): Թբիլիսիում են գտնվում Վրաստանի գիտությունների ակադեմիան, 11 բուհ (այդ թվում՝ 3 համալսարան), 14 թատրոն (այդ թվում՝ օպերայի և բալետի), շուրջ 20 թանգարան  (արվեստի, գրականության, պատկերասրահ և այլն):
Թիֆլիսը Վախթանգ I Գորգասալ թագավորի (մոտ 440–502 թթ.) օրոք դարձել է Արևելյան Վրաստանի՝ Քարթլիի տնտեսական կենտրոնը, իսկ նրա որդի Դաչիի օրոք՝ Քարթլի պետության մայրաքաղաքը: VIII դարի 30-ական թվականներից Թիֆլիսը եղել  է արաբ ամիրի նստավայրը, ազատագրվել է 1122 թ-ին և Դավիթ Շինարար թագավորի օրոք դարձել վրաց պետության մայրաքաղաքը: XIV դարի 2-րդ կեսին քաղաքն ավերել են Լենկթեմուրի զորքերը, իսկ XV–XVII դարերում բազմիցս ասպատկել են թուրքական և պարսկական զորքերը:

Կիրակոսյան Սամվել

Комментариев нет:

Отправить комментарий