воскресенье, 1 июля 2018 г.

Հուլիս 2-4, 2018

Մուտք ստեղծագործական ճամբարով.թարգմանական ջոկատ


Հուլիսի 2

10.30 — 11.30 – Առաջին շփումը օտար լեզուների հետ` բազմալեզու բառախաղով.

Հուլիսի 3

10.30 — 11.00   «Ինչու՞ ընտրել հենց այս օտար լեզուն», օտար լեզուներն ու հասարակագիտական նախագծերը

11.00 — 11.30    աշխատանք օտարալեզու խմբերով` Ծանոթությունների սարդոստայն


Հուլիսի 4

09.30 — 10.30  սովորածի ամփոփում – ներկայացում օտար լեզուներով
10.30 — 11.30  քննարկում. «Անհատի դերը պատմության մեջ»

12.00 — 13.00   ուրախ խոհանոց

суббота, 30 июня 2018 г.

Հանդիպում Գյումրու Երիտասարդական պալատում

Գյումրու Երիտասարդական պալատում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի վրացախոները և Գյումրու վրացախոսների ակումբի անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով: Հետաքրքիր դաս քննարկումից հետո խոսեցինք համատեղ նախագծերի և ծրագրերի մասին:Կրթահամալիրի վրացախոսները ներկայացրեցին այս տարվա մեր իրականացրած նախագծերը, և քննարկեցինք հաջորդ ուսումնական տարվա
անելիքների մասին:

пятница, 29 июня 2018 г.

Գյումրու Ռուսթավելիի հայտնի փողոցը


Հունիսի 27-ին Գյումրու վրացախոսների ուղեկցությամբ քայլեցինք Շ․Ռուսթավելիի հայտնի փողոցով։ Հիշեցինք Ռուսթավելու կյանքն ու գործունեությունը, կարդացինք հատված "Վագրենավոր"-ից։

четверг, 28 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի նախագիծ հունիսի 27-28

Հունիսի 27-28-ին վրացախոսների ակումբի սովորողների հետ մեկնեցինք Գյումրի: Մի փոքր հանգստանալուց հետո գնացինք  Գյումրու  Երիտասարդական Պալատ, որտեղ մեզ էին սպասում Գյումրու վրացախոսների ակումբի անդամները: Երկու վրացախոս ակումբների անդամները ծանոթացան, շփվեցին իրար հետ, իրականացրեցին հետաքրքիր երկխոսություններ վրացերենով:

суббота, 23 июня 2018 г.

Վրացախոսների Գյումրի

հունիսի 27-28

Մասնակիցներ՝

կրթահամալիրի վրացախոսների ակումբ
Գյումրու վրացախոսների ակումբ
օտար լեզվի դասավանդողներ