четверг, 12 октября 2017 г.

«Պատանի հնագետ» նախագիծ

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության, թանգարանների, թանգարանային ռեզերվների և կրթական ծառայությունների կենտրոնը «Հայ- վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակում հոկտեմբերի 17-19 կրթահամալիրի 13 սովորողի և 5 դասավանդողի հրավիրում են Թբիլիսի: Մասնակցելու ենք «Պատանի հնագետ» նախագծին: Այսօր` հոկտեմբերի 12-ին` ժամը 14:15 Ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում հնագետ Սոնա Մանուկյանի հետ:

четверг, 21 сентября 2017 г.

вторник, 19 сентября 2017 г.

Նկարում ենք Փիրոսմանի - օր 1


«Նկարում ենք Փիրոսմանի» առաջին օրվա վարպետության դասը, որը վարում էին Թբիլիսիից ժամանած վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն, նվիրված էր կերամիկային: 

понедельник, 18 сентября 2017 г.

«Նկարում ենք Փիրոսմանի» վարպետության դասի մասնագետները արդեն Երևանում են


Վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն արդեն Երևանում են: Վարպետության դասի մասնագետները եկել են Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր վարելու «Նկարում ենք Փիրոսմանի» դասերը:Հյուրերի հետ այսօր զբոսնեցինք քաղաքում՝ եղանք Հանրապետության հրապարակում, Կասկադում, Oպերայում, համտեսեցինք Պոնչիկանոցի համեղ փքաբլիթները:

суббота, 16 сентября 2017 г.

«Նկարում ենք Փիրոսմանի»


Վարպետության դասը վարում են վրացի մասնագետները՝ պատմության դոկտոր Գիորգի Ճեիշվիլին, արվեստագետ Նանա Կվիցիանին, բանասեր Նուցա Մախարաձեն։