2009 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը: Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ:
2020-2021 ուսումնական տարում սովորողների հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր, մի շարք նախագծերում առցանց հարթակով ներառված են եղել նաև մեր վրաց գործընկերները:
Բաց նամակ նախագիծ : Այս նախագծին մասնակցել են կրթահամալիրի վրաց գործընկերները:
Հունիսի 15-ին Ավագ դպրոցում տեղի ունեցավ օտար լեզվի դասավանդողների հանդիպում: Քննարկվեց «Քերականության, լեզվական երևույթների ուսուցումը կրթահամալիրի դպրոցներում» հեդվածը:
Հունիսի 14 կրթահամալիրի փոքր դահլիճում տեղի ունեցավ Վարսեր համայնքի դպրոցի սովորողների և դասավանդողների հետ հանդիպում: Ներկայացրեցինք տարածաշրջանային լեզուների կարևորությունը, որոնք ուսուցանվում են կրթահամալիրում: