2009 թվականից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրը: Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ:
2020-2021 ուսումնական տարում սովորողների հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր, մի շարք նախագծերում առցանց հարթակով ներառված են եղել նաև մեր վրաց գործընկերները: