Վրաստանում ապրիլի 14-ը նշվում է վրացերենի տոնը: Թբիլիսիի 98 դպրոցի սովորողները և կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողները պատրաստեցին Իակոբ Գոգեբաշվիլի բանաստեղծություններով տեսանյութ և շնորհավորեցին Վրացերենի տոնը:
Ապրիլի 7-ին Ձոն և Հոգատարություն նախագծերի շրջանակում Ավագ դպրոցի 9-րդ դասարանների վրացերենի ընտրությամբ գործունեության սովորողները մասնակցեցին ուրախ տոնավաճառին, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի պուրակում: