Ժամանակացույցը՝ 22-26 օգոստոսի
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Ժամաքանակը՝ 10 ժամ
Դասացուցակ՝
- օգոստոսի 23-ին 15.00-16.00
- օգոստոսի 24-ին 15.00-16.00
- օգոստոսի 25-ին 15.00- 16.00
- օգոստոսի 26-ին 15.00- 16.00
Բովանդակությունը՝
Թեմա 1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում
- Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
- Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
- Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
- Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
Առաջադրանք
Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում՝
Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/
Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:ПО
- Ավագ և Միջին դպրոցի սովորողները ը իրավունք ունեն ՝ ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն, ծնողի համաձայնությամբ ընտրելու խումբը, մարզաձևը, ընտրությամբ գործունեությունը, ուսուցման ձևը՝ առկա կամ հեռավար, պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից,մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը (կրթահամլիրում , կարծում եմ, այդպիսի դեպքեր գրեթե չեն լինում) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը, ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
- Ավագ և Միջին դպրոցների ովորողները պարտավոր են ` կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները, ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները, հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին,ուսումնական պարապմունքի ժամանակը չօգտագործել ու չզբաղվել ուրիշ գործով, բացակայության դեպքում նախօրոք տեղեկացնել, մասնակցել ճամբարներին, ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին։
Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողը իրավունք ունի ՝ երեխայի համար ընտրելու կրթական հաստատությունը, կրթության ձևը,պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում, համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով, մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին։
- Սովորողի ծնողը պարտավոր է՝ երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար, մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ապահովել անհրաժեշտ նեթբուքով կամ այլ աշխատանքային գործիքով, տանը ունենալ համացանցին միանալու հնարավորություն, պատասխանել էլեկտրոնային նամակներին, հեռու պահել սովորողին առողջությանը , կյանքին վտանգ պատճառող ցանկացած միջոցից( ծխախոտ, ալկոհոլ դանակ ․․․, ցավոք, ծխող սոբ թիվը դպրոցներում շատացել է), հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ։
Մանկավարժական աշխատողի իրավունքներն ու պարտականությունները
- Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է ՝ բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, իր շահերի պաշտպանության համար դիմելու կրթահամալիրի տնօրենին, մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, կրթահամալիրում իրականացվող բոլոր կարևոր իրադարձություններին, պարտավոր է ստեղծել նպաստավոր միջավայր երեխայի կրթության զարգացման համար։Մեծ տեղ պետք է ունենան ընտանեկան նախագծերը՝ ստեղծելով ծնող-կրթահամլիր կապ, ինչպես նաև նպաստել , որ ունենանք ստեղծագործ, հետազոտող, ինքնակրթվող սովորող։
Թեմա 2․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում
- Ընդհանուր դրույթներ
- Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
Առաջադրանք
Կարդալ Հանրակրթության պետական չափորոշչի հետևյալ բաժինները և առանձնացնել այն կետերը, որոնք վերաբերում են ձեր ուսումնական բնագավառին՝
Հանրակրթության պետական չափորոշիչ
Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 2, կետ 6-8/
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 4, կետ 10-51/
Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 5, կետ 11-46/
Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, որոնք վերաբերվում են օտար լեզուներեին
- Ծրագրի շրջանավարտը պետք է՝ բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփվի լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, կարդա և հասկանա տարաբնույթ տեքստերի, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող, հիմնական միտքը, տարբեր թեմաների շուրջ կառուցի գրավոր շարադրանք։
- Ծրագրի շրջանավարտը պետք է կարողանա՝ ստեղծագործաբար և պատասխանատու կերպով կիրառել տեղեկատվական և թվային սարքերը, որպես ժամանակակից աշխատանքային գործիք, իսկ համացանցը՝ որպես ուսումնական, համագործակցային և աշխատանքային հարթակ, օգտվել տարբեր կայքերից, բառարաններից, օնլայն գրադարաններից և կատարել բազմաթիվ թարգմանակն աշխատանքներ՝ հանրայնացնելով են իրենց կատարած աշխատանքները, դրսևորել հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերել մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում։
Թեմա 3․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները
- Ուսումնական հաստատության ուսուցիչը
- Ուսուցչի վերապատրաստումը
- Ուսուցչի հերթական ատեստավորումը
- Ուսուցչի կամավոր ատեստավորումը
- Ուսուցչի տարակարգի շնորհումը
Առաջադրանք
Կարդալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և մշակել ուսուցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝
Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
Ուսումնական հաստատության ուսուցիչը /ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն, Գլուխ 7/
/Հանրակրթության մասին «ՀՀ օրենք», հոդված 26/
Ուսուցչի վերապատրաստումը
Ուսուցչի հերթական ատեստավորումը
Ուսուցչի կամավոր ատեստավորումը
Ուսուցչի տարակարգի շնորհումը
Ուսուսցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝ ըստ ՀՀ հանրակրթության մասին օրենքի
- Ուսուցչի ատեստավորումըուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց է, որն անցկացվում է պարզ ընթացակարգով փաստաթղթային ատեստավորման եղանակով։ Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
- Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով։
- Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում։
- Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։
- Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։
- Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։
Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որոնք ապահովում են դրա հրապարակումը։ Ուսումնական հաստատությունը որոշումը ստանալու օրը դրա մասին տեղեկացնում է տվյալ ուսուցչին։ Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը բողոքների քննարկումից հետո ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ։ Բողոքարկումների ընթացակարգը սահմանվում է համապատասխան կարգով։ Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:
Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։ Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.
1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.
2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.
3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։
Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները
- ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
Առաջադրանք
Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն
Ծանոթ եմ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին։
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեն
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ
Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)
Հանրակրթական ուսումնական հաստատության` սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչ
Հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժ
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնական
Հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբան
Հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժ
Հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչ (զինղեկ)(նախկինում` նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ (զինղեկ)
Հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավար
Հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտ
Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիրը հիմք է ծառայում`
1) սահմանելու աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.
2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն` իրականացնելու կադրային քաղաքականություն.
3) հավաստագրելու հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդին.
4) ատեստավորելու ուսուցչին:
2. Մանկավարժների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրով սահմանվածին:
3. Պաշտոնների նկարագրերը նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий