четверг, 17 марта 2022 г.

Մանկավարժական գարնանային բաց ճամբար

 Ժամանակահատվածը՝ մարտի 23, 10։40-ից՝

Վայրը՝ խոհանոց ակումբ

Նկարագրություն՝

  • Մարտի 23-ը մանկավարժական գարնանային ճամբարում վրացական խոհանոցի օրն է: Պատրաստելու ենք վրացական հայտնի ճաշատեսակ` սացիվի և իմերեթական խաչապուրի: Սացիվի բառը վրացերեն საცივი — թարգմանվում է որպես սառը ուտեստ: Վրացական խոհանոցին բնորոշ սոուս ու դրանով պատրաստված յուրահատուկ ճաշատեսակ է։ Սովորաբար սացիվին պատրաստում են հավի մսից, սակայն այժմ այն մատուցում են նաև այլ տեսակի մսով, ինչպես նաև ձկով։  Վրացական տոնական սեղանը դժվար է պատկերացնել առանց սացիվիի: 
  • Խաչապուրի /ხაჭაპური - խաճապուրի/ վրացական խոհանոցի կերակուր է, ազգային հացաբուլկեղենի տեսակ, որն իրենից ներկայացնում է պանրով բլիթ։ Անվանումն առաջացել է կաթնաշոռ-խաճո և պուրի-հաց բառերից: Խաչապուրիի պատրաստման և տեսքով շատ տարբեր տեսակներ կան՝ մեգրելական, իմերեթական, աջարական և այլն: Այսօր մենք կպատրաստենք իմերեթական խաչապուրի: Այս խաչապուրին իր անվանումը ստացել է Իմերեթի շրջանից անվանումից, շրջանի կենտրոնն է` քաղաք Քութաիսին:

Նպատակը՝

  • Ծանոթանալ վրացական ճաշատեսակներին, հարևան պետության խոհանոցային մշակույթին:
Սացիվի

Բաղադրիչներ՝

  • Հավ
  • ընկույզ - 600 գր․
  • սխտոր - 2 պճեղ
  • ուցխո սունելի
  • դեղին սունելի
  • աղ
  • սպիտակ գինու քացախ - 1 ճ․գ

Սացիվին պետք է մատուցել սառը վիճակում։․

Իմերեթական խաչապուրի

Բաղադրիչներ՝

  • Մածուն- 1000 գր
  • Կարագ- 100 գր.
  • Աղ
  • սոդա 
  • Ալյուր- 1կգ

Միջուկի համար

  • Պանիր (ցանկալի է իմերեթական) -1 կգ
Բարի ախորժակ

Комментариев нет:

Отправить комментарий