«Հայ վրացական ընտանեկան կամուրջներ» նախագծին մասնակցեցին Վրաստանի տարբեր շրջանների դպրոցների սովորողներ։ Նրանք տեսանյութով պատմում էին, թե ինչպես էր անցնում իրենց կարանտինը, ինչով էին զբաղվում, ինչպես էր կազմակերպվում իրենց հեռավար ուսուցումը։ Տեսանյութերում վրաց սովորողները իրենց հայ հասակակիցներին խորհուրդներ էին տալիս՝ առօրյաի ճիշտ կազմակերպման մասին:
Կրթահամալիրի վրացերենի ընտրության սովորողների համար այս նախագիծը շատ հետաքրքիր էր, քանի որ պահպանվում էր կապը իրենց ընկերների հետ, տեսանյութերը թարգմանում էին վրացերենից հայերեն։
Նախագծի իրականացման ընթացքում մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվում էր։
Հատկանշական է, որ պատերազմի օրերին սովորողները կապի մեջ են եղել միմյանց հետ: Վրաց ընկերները իրենց խոսքերով սովորողներին աջակցում էին Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված:
Նախագիծը շարունակական է լինելու:
Комментариев нет:
Отправить комментарий