понедельник, 7 сентября 2020 г.

Տարածաշրջանային ճամբար Արատեսում հաշվետվություն


Սեպտեմբերի 01-ից 03-ը մուտք ճամբարի և վրացախոս սովորողների հետ շատ հետաքրքիր և ուսումնատենչ օրեր ենք անցկացրել Արատեսի դպրական կենտրոնում: Եղանակը հիասքանչ էր, իսկ բնությունը աննկարագրելի: Ճանապարհին այցելեցինք Արենի՝ Թռչունների քարայր, ծանոթանալու տարածաշրջանին՝ որպես խաղողագործության և գինեգործության բնօրրան:Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցու բարձունքից հիացանք գեղեցիկ տեսարանով: 

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի մեկին նվաճեցինք Սմբատաբերդը: Քայլքով այցելեցինք գյուղ Հորբատեղ, այնտեղ է գտնվում շատրվանող բնական աղբյուրը: Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։


Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրներից խմելու և ոռոգման ջուր է մատակարարվվում գյուղին։ Երեկոյան կազմակերպում էին հասարակագիտական-հայրենագիտական թեմաների շուրջ քննարկումներ: Վրացախոս սովորողները նոր սեբաստացիներին ներկայացնում էին կրթահամալիրում իրականացվող նախագծերը::

Վերադարձին կանգ առանք Սելիմի քարավանատանը: Սելիմից հիասքանչ տեսարան էր բացվում, զովացնում էր լեռնային քամին: Կանգառը դարձավ ավելի հետաքրքիր, երբ  հանդիպեցինք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ներկայացանք, ներկայացրեցինք «Մուտք» ճամբարի Արատեսյան նախագիծը և նրան դարձրեցինք մեր հայրենագիտական բաց պարապմունքի մասնակիցը:

Դիտեք մի հատված




Комментариев нет:

Отправить комментарий