Այդ շենքի պատերի ներքո 9 տարի անցկացրել է իր կյանքի ամենահետաքրքիր, ստեղծագործ և երջանիկ տարիները: Սովորել է մի շարք տաղանդավոր ուսուցիչների մոտ, մինչ այսօր պահպանում է ջերմ հարաբերություններ նրանց հետ: Արչիլ Դիդիշվիլիի հեղինակած քանդակները տարածված են աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում նաև «Նախնիներ» ստեղծագործությունը Գյումրիում: Նա աշխատում է նաև մոզայկայով, Ղրիմում նրա մոզայկայով կտավը գերազանցում է 30 քառակուսի մետրը:Պեչորա քաղաքի մուտքը գեղեցկացնում է նրա հեղինակած ուրվագիծը: Աշխարհի տարբեր քաղաքներում իրականացրել է տարբեր նախագծեր, ցուցահանդեսներ և այլն: Սիրում է երաժշտություն, սպորտ...Աշխատանքի ժամանակ կրում է դիմակ և ականջակալներ, լսում է տարբեր ժանրերի երաժշտություն` սկսած վրացական ժողովրդականից, վերջացրած ջազ, բլյուզ, դասական երաժշտությամբ:
Արչիլ Դիդիշվիլին մեծացել է մեծ և համերաշխ ընտանիքում: Հայրը արվեստագետ է, արվեստի վաստակավոր գործիչ: Հենց նա էր արվեստագետի գլխավոր կուռքը Արչիլի համար: Մայրը երաժիշտ է, դաշնակահար, դասավանդում է նաև անգլերեն: Ունի երկու մեծ եղբայր, մեկը դիզայներ է և աշխարհահռչակ ֆոտոնկարիչ, մյուս եղբայրը ապրում է Բրազիլիայում: Նա աշխատում է թատրոնում, որպես նկարիչ, վարում է ակտիվ և ստեղծագործող ապրելակերպ:
Комментариев нет:
Отправить комментарий