Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի ուսուցիչների մի խումբ չորսօրյա այցով Թբիլիսիում էին: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ իրականացվում է «Միջմշակութային կրթություն» նախագիծը Գլդանի արհմիության նախագահ Վիկտորյա Բալավաձեի նախաձեռնությամբ:
Ծրագրի նպատակն է էլ ավելի խորացնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունները և այն տեղափոխել կրթական ոլորտ: Նախագծում Գլդանիի միջնակարգ դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչներն էին ներգրավված, որոնք հայաստանյան կողմի հրավերով հյուրընկալվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպեսզի տեղում տեսնեին այն մանկավարժական մոտեցումները, փորձը, մեթոդները, որը Աշոտ Բլեյանը իր գործընկերների հետ արդեն 20 տարի է հաջողությամբ իրականացնում է կրթահամալիրում:
Գլդանիի տեխնոլոգիական քոլեջում մեկնարկեց չորսօրյա նախագծի բացումը: Աշոտ Բլեյանը ներկայացրեց «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ստեղծվել է դպրոց-պարտեզ հեղինակային կրթական ծրագիրը: Այս ծրագիրը հատկապես հետաքրքրեց Գլդանիի մանկապարտեզների ուսուցիչներին:
Չորսօրյա ծրագրի շրջանակներում նախատեսված էր Գլդանի թիվ 205, 100, 186, 190 և 216 մանկապարտեզներում հայ և վրաց ուսուցիչների համատեղ գործունեություն, փորձի փոխանակում, ծրագրի ներկայացում:
Հայ մասնագետները հյուրընկալվեցին նաև Արագվիսպիրի մանկապատրեզում: Ծրագրում ընդգրկված էին թիվ 100, 186, 190, 205, 216, «Խութկունճուլա» և Նաձալադևի շրջանի 9-րդ մանկապարտեզները: Տեխնոլոգիական վերապատրաստման կենտրոնում 100, 186, 190, 205, 216 մանկապարտեզները ցուցահանդես ներկայացրին:
Վրաստանի արհմիության նախագահ Մայա Կոբախիձեն շնորհակալություն հայտնեց պարոն Աշոտ Բլեյանին հեղինակային կրթական ծրագրի ներկայացման, փորձի փոխանակման համար: Հայաստանից ժամանած հյուրերը հայկական և վրացական երգեր երգեցին վրաց գործընկերների հետ միասին:
Չորսօրյա միջոցառմանը ներկա էր Գլդանիի մեծամասնական պատգամավոր Օթար Գրիգոլիան: Աշոտ Բլեյան շնորհակալություն հայտնեց Գլդանիի արհմիության նախագահ Վիկտորիա Բալավաձեին, Վրաստանի արհմիության նախագահ ՄայաԿոբախիձեին, Գլդանիի տեխնոլոգիական քոլեջի տնօրեն Նոդար Խազարիշվիլիին, վրաց մանկավարժներին և հրավիրեց Երևան՝ ծանոթանալու իրենց ստեղծած հեղինակային մանկավարժությանը:
Աղբյուրը՝ Վրաստանի ուսուցիչների և գիտնականների ազատ արհմիություն ֆեյսբուքյան էջ. ֆոտոալբոմը՝ էջում:
Комментариев нет:
Отправить комментарий