Պողոս Ցոցիկյան
Աշխարհի ամենափոքր թանգարաններից մեկը, որը զբաղեցնում է վեց քառակուսի մետր տարածք, կրում է վրաց անվանի նկարիչ-պրիմիտիվիստ Նիկալա (Նիկո) Փիրոսմանու անունը: Նկարիչը չուներ նկարչական կրթություն: Գեղանկարչություն նա սովորել է՝ ուսումնասիրելով Թբիլիսիի շրջակայքում գտնվող եկեղեցիների ու վանքերի որմնանկարները:Նկարում էր նա թղթին, ներկում՝ պատերին, հաճախ ինքն էր ներկերը պատրաստում, ու չէր կորցնում հույսը, որ մի օր ինքն էլ սեփական արվեստանոց կունենա: Նիկո Փիրոսմանին փոքր ժամանակից սիրել է նկարել, գեղանկարչություն սովորել է շրջիկ նկարիչներից: Փիրոսմանու հայտնի կտավների վրա անմահացել են տարբեր բնագավառի մարդիկ, որոնք ապրել են հին Թբիլիսիում: Շատ լեգենդներ կա Փիրոսմանու մասին... Քաղաքային ամենահայտնի լեգենդը Նիկո Փիրոսմանու և ֆրանսուհի պարուհի Մարգարիտայի սիրո մասին լեգենդն է: Ո՞վ էր հիշելու այս պարուհու մասին, եթե չլիներ նկարիչն ու «Միլիոն ալ վարդերի» պատմությունը: Նիկոյի կյանքի միակ սերը ճայթեց կայծակի պես ու մադմուազել Մարգարիտան նվաճեց նկարչի սիրտը: Այդ զգացմունքով ոգեշնչված՝ նկարիչը պատրաստ էր ամեն իչ զոհել հանուն իր երկրպագության առարկայի: Սակայն դերասանուհին մերժեց նկարչին:
Комментариев нет:
Отправить комментарий