вторник, 29 августа 2017 г.

Նախագծեր

« Եվրոպական լեզուների օր»

Մասնակիցներ -  վրացախոսների ակումբ, վրացերենի ընտրության խումբ
Նախագծի նպատակը -  տարբեր  լեզուների  իմացումը մտերմացնում է մարդկանց մշակույթը, սովորողները վրացերենով  կուսումնասիրեն և կներկայացնեն  ասույթներ  ընկերության մասին:
Նախագծի իրականացման ընթացքը - նախագիծը իրականացնելու ընթացքում սովորողներն իրենց աշխատանքները լուսաբանում են կայքում և տեղադրում են իրենց ուսումնական բլոգներում, ձեռք են բերում թարգմանչական հմտություններ, հարստացնում են իրենց բառապաշարը,  ծանոթանում  մշակույթի առանձնահատկություններին:
Արդյունքը՝ սեպտեմբերի 26-ին մասնակցություն  նախատեսվող  միջոցառումներին:



2. Վրաստանի քաղաքներ նախագիծ

Նպատակն ու խնդիրները

·         Կատարել իրական և մեդիա ճամփորդություն Վրաստանի քաղաքներով
·         Կատարած ուսումնական ճամփորդությունից հետո մեդիափաթեթ, որը կներառի ամփոփ տեղեկատվություն տվյալ քաղաքի մասին մասին

Ընթացքը
·         Կատարել թարգմանություններ
·         Ստեղծել ֆիլմեր, ֆոտոշարքեր
·         Հոդվածներ ու պատումներ
·         Ծանոթացնել վրաց պատմությանն ու մշակույթին
·         Պարբերաբար հրապարակել ակումբի բլոգում, կրթահամալիրի կայքում

Նախագծի ամփոփում
Արդյունքում կունենանք տուրիստական մեդիափաթեթ, որից կարող են օգտվել Վրաստան մեկնողները: Այն իր մեջ ներառելու է տեսարժան վայրերի մասին պատմող ֆիլմեր, նկարներ, տեղեկություններ ու քարտեզներ: Նախագիծը երկարաժամկետ է, անըդհատ կհամալրվի տարբեր ճամփորդությունների ընթացքում

Комментариев нет:

Отправить комментарий