четверг, 15 сентября 2016 г.

Ուսումնական ճամփորդություն «Ժայռ» ռազմամարզական ճամբար. սեպտեմբերի 23-25

Սեպտեմբերի 23-25-ը,  «Ժայռ» ուսումնամարզական ճամբար


Ճամբարի նպատակներն ու ուղղությունները.
Որպես վրացերենի դասավանդող՝ կազմակերպելու և  իրականացնելու եմ հայրենագիտական, բարձունքի հաղթահարման  նախագծեր,  ինչպես նաև  ճամբարի գործունեությունը լուսաբանող հրապարակումները,  սովորողների տպավորությունների մասին պատումները վրացերենի ընտրության սովորողների հետ միասին թարգմանելու ենք վրացերեն:


  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • ռազմամարզական
  • նախաբանակային պատրաստվածություն
  • արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների ձևավորում
  • առաջին բուժօգնություն
  • անվտանգ կենսագործունեության հիմունքներ
  • բարձրունքի հաղթահարում
  • տեղանքի, բարձունքի մասին տեղեկատվության ապահովում

Մասնակից դասավանդողներ՝ Հերմինե Անտոնյան, Ռինա Շագինյան, Թամար Ղահրամանյան

Մասնակից սովորողները՝ միջին և ավագ դպրոցի տարարտարիք սովորողներ

Ճամբարի կազմակերպումը իրականացնել երկու փուլով

Նախապատրաստական փուլ

Տեղեկությունների հավաքում նշված տարածքի աշխարհագրության, պատմության, բանահյուսության, ժողովրդագրական կազմի մասին։

Իրագործման փուլ

Օրակարգ.

Սեպտեմբերի 23

14:00-Մեկնում

15:30-17:00-Ժամանում,  տեղավորում, ճաշ

17:00-լող

18:00-19:00-բնապահպանական խնդիրներ

19:00-19:30-ընթրիք

20:00-22:00-հայրենագիտական քննարկումներ, ակտիվ խաղեր, երգ-պար

22:00-հիգիենայի ժամ, քուն
Սեպտեմբերի 24

8:30-վերկաց

9:00-10:00-Առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն

10:00-10:30-նախաճաշ

11:00-15:00- Բարձրունքի հաղթահարում

15:00-15:30-ճաշ

15:30-16:00-հանգիստ

16:00-17:00-թարգմանական աշխատանքներ, կայքում հրապարակումներ

17:00-18:00-հանգիստ, խաղեր, լող

18:00-19:00-պարատուն

19:00-19:30-ընթրիք

19:30:21:30-թեմատիկ քննարկումներ

21:30-22:00-հիգիենայի ժամ, քուն

Սեպտեմբերի 25

8:30-վերկաց

9:00-10:00-առավոտյան ընդհանուր պարապմունք, մարմամարզություն

10:00-10:30-նախաճաշ

11:00-12:00-մարզական պարապմունքներ

12:00-14:00-բնապահպանական խնդիրներ, քառօրյա ճամբարի ամփոփում՝ նվաճումների և բացթողումներ գրանցում

14-00-վերադարձ

Ճամբարային անցուդարձի լուսաբանումը Կրթահամալիրի կայքում, ավագ և միջին դպրոցների կայքերում և սովորողների բլոգներում համարել սովորողի ուսումնական աշխատանք:

Комментариев нет:

Отправить комментарий