среда, 13 апреля 2016 г.

Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Գեորգի Մոմցելիձեին

Հարգելի Գեորգի Մոմցելիձե,
Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների հավանությանն արժանացած «Հանրակրթական կամուրջներ» ծրագրի շրջանակում 2016թ. «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծով ապրիլի 14-17-ին կրթահամալիր ենք հրավիրում Ձեր դպրոցի ուսուցիչների և սովորողների 45 հոգիանոց խմբին: Խնդրում ենք, որ նախագծի մասնակիցներն իրենց հետ ունենան մարզահագուստ: Դուք մեր թանկագին հյուրերն եք: Նախատեսում ենք այդ օրերին հայ-վրացական պարատուն, համերգներ Երևանում, Էջմիածնում, մարզական հանդիպումներ, քննարկումներ...
Ընդունելության մանրամասն ծրագիրը կուղարկենք ավելի ուշ:
Հարգանքներով՝
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

Комментариев нет:

Отправить комментарий