Աճեմյան Անի
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոսներ ակումբի մի խումբ սովորողներս Ռինա Շագինյանի հետ միասին մասնակցեցինք «Հայ-վրացական պոեզիայի նոր ելևէջները» միջոցառմանը, որը տեղի ունեցավ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում: Միջոցառման ընթացքում խոսվեց հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Երեկոյի ընթացքում հնչեցին Նինո Սպանդերաշվիլիի, Լիանա Սամադալաշվիլիի, Հռիփսիմե Խրիմյանի և Ջավախքահայ գրող Նարինե Սիրականյանի բանաստեղծությունները: Միջոցառումից հետո զբոսնեցինք երեկոյան Երևանով: Օրը շատ հետաքրքիր էր և գեղեցիկ:
Комментариев нет:
Отправить комментарий