Վախթանգ Գորգասալ ծնվել է 5-րդ դարի կեսերին, մահացել 502 թ.։ Վրաց թագավոր, քաղաքական գործիչ, ռազմական առաջնորդ։ Գորգասալը միշտ կրել է գայլի գլուխ հիշեցնող մի սաղավարտ (կամ դրա վրա պատկերված է եղել գայլ կամ գայլի գլուխ)։ Այդ պատճառով պարսիկները նրան կոչել են Գորգասալ, որ թարգմանաբար նշանակում է Գայլագլուխ։
Վախթանգ Գորգասալն է հիմնադրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Դրա մասին պահպանվել է մի ավանդազրույց։ Ըստ դրա՝ մի անգամ որսի ժամանակ Վախթանգը գտել է տաք աղբյուր և որոշել այդտեղ քաղաք կառուցել։ «Թբիլիսի» բառը կազմված է «թբիլի»`տաք և «սի»՝ջուր բառերից։ Վրացերեն ,,ջուր,,-ծղալի, իսկ ,,սի,,կամ ,,սու,, թուրքերեն է, ուրեմն այդ տարբերակը ճիշտ չէ... Վախթանգը երազել է մայրաքաղաքը Մցխեթ քաղաքից Թբիլիսի տեղափոխելու մասին, սակայն դա իրականացրել է նրա որդի Դաչին։
Комментариев нет:
Отправить комментарий