Առաջին անգամն եմ երևանում և այսօր արդեն երկրորդ օրն է իմ Հայաստանյան ճամփորդության։
Մայրաքաղաքի կենտրոնում դեռ չեմ եղել, բայց այս թաղամասը՝ Բանգլադեշը ինձ շատ է դուր եկել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեզ դիմավորեցին շատ ջերմ։ Ծանոթանում ենք կրթահամալիրին դպրոցներին և միջավայրին, բացի Հիմնական և Մայր դպրոցից, ես շրջայց կատարեցի նաև Դպրոց պարտեզում։ Այստեղ Արտ միջավայր ստուգատեսն էր և ես ականատես եղա հետաքրքիր, յուրօրինակ մի բանի՝ երեխաները իրենց ձեռքով նկարում էին, ներկում, գեղեցկացնում կրենց դպրոց։ Ինձ դուր եկավ միջավայրի այլընտրանքային ձևավորումը,մի շենքում այդքան ստեղծագործ մտքերի իրագործում ես դեռ չէի տեսել։ Սիրով ծանոթացա դպրոցի ամենակրտսեր անդամների հետ։ Նրանք խաղում էին, լողում, ջրում իրար։ Տեսա երեխաների ուրախությունը, ջերմ և լավ մթնոլորտը։Страницы
- Գլխավոր
- Միջին դպրոցի վրացախոսները
- Առաջադրանքներ 10-րդ դասարան
- Առաջադրանքներ 11-րդ, 12-րդ դասարան
- Հոդված
- Թարգմանություններ
- Վրացերենի տեսադաս
- Երևանը վրացերենով նախագիծ - Երևան 2800
- Իմ մասին
- Հայ-վրացական հանրակրթական ընկերություն
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
- Ճամփորդություններ
- "მხითარ სებასტაცი" სასწავლო კომპლექსი
- Վրացերենի 2022-2023 ուսումնական տարվա ծրագիր
- Ուսումնական առաջին շրջանի գործունեության ամփոփում
- 2019-2020 ուստարվա իրականացված նախագծեր
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий