Հոկտեմբերի 20-ին մեկնեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից: Անցանք Սևանով, կանգնեցինք հաց ուտելու, անցանք Մարտունիով, Վարդենիսով, Դադիվանքով: Այստեղ կանգ առանք, բարձրացանք եկեղեցին, շրջեցինք, հիացանք, հանգստացան և շարունակեցինք ճանապարհը: Վերջապես հասանք Ստեփանակերտ, այստեղ մեզ դիմավորեցին Եղիշե Չարենցի անվան 7-րդ դպրոցում և բաժանեցին ընտանիքներով: Առաջին անգամ չէր որ Ղարաբաղում էի: Անցած տարի մասնակցել եմ ճամբարի Շուշիում, բայց մենք մնում էին մեզ համար նախատեսված ճամբարում: Մի քանի ճամբարների մասնակցել եմ, բայց սա առաջին անգամն էր որ մենք մնում էին բնակիչների տանը: Մի փոքր կխոսեմ նրանց վերաբերմունքից, որը ինձ շատ է ուրախացնում: Այնտեղ եղավ իմ սպասվածից ավելի լավ, մեզ ընդունեցին շատ լավ: Մենք մնում էինք Աշոտ Ղուլյանի անվան համար 2 դպրոցի փոխտնօրենի տանը (Էմիլեայի հետ): Նրանք մեզ ընդունեցին շատ լավ, շատ ուշադիր էին մեր հանդեպ, հոգ էին տանում մեր մասին, մեզ խնամում էին և նրանք մեզ այնքան լավ էին վերաբերվում, որ մենք մեզ զգում էինք ինչպես մեր տանը: Սկզբում նրանք մեզ ցույց տվեցին մեր սենյակը, ծանոթացրեցին իրենց տան ամեն անկյունի հետ, տեղավորվեցինք մեր սենյակում, դասավորեցինք մեր իրերը, ընթրեցինք, միասին զրուցեցինք, ավելի լավ ծանոթացանք միմյանց հետ ու հետո գնացինք քնելու: Հաջորդ օրերի մասին չեմ ուզում պատմել, որովհետև կարծում եմ դրանց մասին կարդացած կլինեք իմ ու Էմիլեայի գրած պատումներում: Համոզված եմ, որ արդեն պատկերացրեցրել եք թե ինչքան լավ ժամանակ ենք անցքացրել այնտեղ: Շատ տպավորված եմ բնակիչների այդքան ուշադիր ու լավ վերաբերմունքով: Էլի ու էլի ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանցից այդքան լավ վերաբերմունքի համար: Շատ մտերմացանք իրար հետ և հրաժեշտ տվեցինք այն հույսով, որ էլի ենք հանդիպելու: Խոստացանք որ եթե էլի գնանք Ղարաբաղ անպայման հյուրընկալենք իրենց: Իրենք էլ խոստացան հյուրընկալել մեզ: Շատ տխուր էինք վերադարձի համար, կանգառներով, քնելով, արթնանալով վերջապես ուշ, բայց հասանք Երևան:
Սիրուշիկ Սահակյան 9 դաս.
Комментариев нет:
Отправить комментарий