воскресенье, 21 сентября 2014 г.

Ստեղծողի մոբիլ դպրոց. աշնանային 9-րդ հավաք

 
 «Ուրախ վրացերեն կրտսեր ընկերների համար»ուսումնական նախագիծ
Նախագիծը նախատեսվում է իրականացնել
«Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Դպրոց պարտեզի 3-րդ դասարանի հետ:

Նպատակը ՝ Երկխոսությունների, երգերի , բանաստեղծությունների ,խաղերի միջոցով զարգացնել վրացերեն լեզվով  սովողների տարրական  հաղորդակցական ունակությունները և վրաց լեզվի ուսուցման ինտերակտիվ  նյութեր ստեղծել ։
Բովանդակություն
Թեմաներ 
  • Ողջույնի ձևեր / Բարև ։ Ինչպե՞ս ես ։ Ի՞նչ է քո անունը ։ Քանի՞ տարեկան ես ։ /
  • Թվականներ
  • Գույներ
  • Մարմնի մասեր
  • Գրենական պիտույքներ
  • Մրգեր
  • Բանջարեղեն
  • Տոներ
  • Իմ նախասիրությունները
  • Զգացմունքի/վիճակի պարզ նկարագրություն
Ուրախ երգեր , բանաստեղծություններ
Սովորողները ձեռք են բերում հետևյալ խոսքային կարողությունները.
  • Ունկնդրելու և խոսելու կարողությունները
    • Կարողանալ հասկանալ և տալ տեղեկատվություն, երբ հարցնում են անունը, ազգանունը, տարիքը և հասցեն
    • կարողանալ հասկանալ կարճ նկարագրության ընդհանուր միտքը և տալ տեղեկատվություն այդ մասին,
    • կարողանալ հասկանալ գործողությունների պարզ հրահանգներ և տալ նման հրահանգներ, օրինակ՝ կանգնիր, թեքվիր աջ, թեքվիր ձախ, առաջ/հետ գնա,
    • կարողանալ ողջունել և հրաժեշտ տալ օրվա տարբեր ժամերի համար բնորոշ արտահայտություններով
    • կարողանալ շնորհակալություն հայտնել և պատասխանել շնորհակալությանը
    • կարողանալ ընդունել առաջարկությունը, օգնությունը, կամ էլ քաղաքավարի կերպով մերժել դրանք,
Նախագծի արդյունքում նախատեսում ենք ստղծել կրտսեր դպրոցում վրացերեն լեզվի ուսուցման ինտերակտիվ ուսումնական նյութեր ՝ ֆիլմեր ,ձայնագրություններ , էլեկտրոնային խաղեր և այլն ։

Комментариев нет:

Отправить комментарий