воскресенье, 30 марта 2014 г.

Մեր ուսումնական արձակուրդները Թբիլիսիում


Միգուցե ձեզ համար այս գարնանային արձակուրթներն անցան միօրինակ ու անհետաքրքիր, բայց մեր արձակուրդը ուսումնական էր ու հետաքրքիր :Մենք կրկին այս առիթը բաց չթողեցինք ու մեկնեցինք Թբիլիսի։
 Նախ ասեմ, որ մենք մեկնեցին՝ Էկո հայրենագիտական խմբի և Գեղարվեստի ավագ դպրոցի Պիկասո ցուցահանդեսին մասնակից սովորողների հետ, դե ես էլ ընկեր Ռինայի վրացախոսների ակումբից էի։ Ամեն մի ակումբ ներկայացնում էր իր գործընթացը, օրինակ մենք գնացել էինք լեզվի փորձառությունը զարգացնելու, ինչպես նաև կազմակերպեցինք վրացերենի համատեղ բաց դասեր։ Մեր Գեղարվեստի էրեխեքը իրենց հետ բերել էին ցուցահանդեսի՝ իրենց իսկ ձեռքով կատարած նկարները, որտեղ էլ ներկայացրեցին իրենց աշխատանքները։ Նրանք նաև կատարում էին պլեներներ, իսկ Էկո խումբը նույնպես մասնակցում էր դասընթացների, գալուց առաջ ինչպես մենք, այնպես էլ նրանք պատրաստել էինք տեսանյութերը, որոնք ներկայացրեցինք այնտեղ։ Ոնց որ մենք, էնպես էլ Էկոյի էրեխեքը մնացինք 98 դպրոցի սովորողների ընտանիքներում։ Այդ հինգ օրվա ընթացքում նրանք մեզ նայում էին, ոնց որ իրենց երեխային, իսկ մենք էլ ոնց որ մեր մամա, պապաներին։ Դե ես էլ ջրի ճամփա եմ սարքել Թբիլիսին ու էնդեղ մի քանի հատ մամա, պապա ունեմ :) էէ, չգիտեմ էնքան բան կա պատմելու էդ օրերի հետ կապված, որ էլ դու սոս։ Էլ չասեմ, որ մեր գալու օրը Թբիլիսին լաց էր լինում, դե անձրև էր գալիս էլի, երևի տխրել էր, որ գնում ենք ((( Բայց մենք մեծ սիրով սպասում ենք մեր հաջորդ ուղևորության, որ տեղի է ունենալու մայիսին՝ Շոթա Ռուսթավելու հետ կապված, մենք դեռ շուտվանից պատրաստվում ենք այդ տոնին, նաև պատրաստել ենք տեսանյութ, որտեղ մեր վրացերենի խմբի էրեխեքով արտասանում ենք Ռուսթավելի, գլխավոր դերում էլ ես եմ խաղում ))  Մինչև մեր գնալ, վրաց լեզվի տոն էլ վրացիների մեծ խումբ գալու է Երևան, այնպես որ մեզ շատ հավես օրեր  են սպասվում։

Комментариев нет:

Отправить комментарий