вторник, 16 июня 2015 г.

Անաստասիա Սագանելիձեի տպավորությունները

Առաջին անգամն եմ երևանում և այսօր արդեն երկրորդ օրն է իմ Հայաստանյան ճամփորդության։
Մայրաքաղաքի կենտրոնում դեռ չեմ եղել, բայց այս թաղամասը՝ Բանգլադեշը ինձ շատ է դուր եկել։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մեզ դիմավորեցին շատ ջերմ։ Ծանոթանում ենք կրթահամալիրին դպրոցներին և միջավայրին, բացի Հիմնական և Մայր դպրոցից, ես շրջայց կատարեցի նաև Դպրոց պարտեզում։ Այստեղ Արտ միջավայր ստուգատեսն էր և ես ականատես եղա հետաքրքիր, յուրօրինակ մի բանի՝ երեխաները իրենց ձեռքով նկարում էին, ներկում, գեղեցկացնում կրենց դպրոց։ Ինձ դուր եկավ միջավայրի այլընտրանքային ձևավորումը,մի շենքում այդքան ստեղծագործ մտքերի իրագործում ես դեռ չէի տեսել։ Սիրով ծանոթացա դպրոցի ամենակրտսեր անդամների հետ։ Նրանք խաղում էին, լողում, ջրում իրար։ Տեսա երեխաների ուրախությունը, ջերմ և լավ մթնոլորտը։

Комментариев нет:

Отправить комментарий