понедельник, 15 июня 2015 г.

Հաշվետվություն


Երկու շաբաթ առաջ՝ հունիսի 1-ին, վերջապես մեկնարկեց բոլորիս կողմից շատ սպասված ամառային ուսումնական ճամբարը:
Ճամբարը սպասված էր սովորողների կողմից նրանով, որ դասացուցակը կազմվել էր ըստ նրանց ցանկացած գործունեության: Իմ ջոկատի սովորողները ունեցան անչափ ուսումնական ու հետաքրքիր օրեր: Եղանք Նոր դպրոցում, ուր կատարեցինք բակային աշխատանք՝ կոմպոստի համար նախատեսված փոս էինք փորում: Մեր այդ աշխատանքը հետագայում շարունակեցին մյուս ջոկատները նույնպես: Չկար այդպիսի օր, որ սպորտային հատված չլիներ: Ամեն օր սովորողները կամ լողափնյա վոլեյբոլ էինք խաղում, կամ ֆուտբոլ, կամ թենիս: Նաև ջոկատից մի քանի անդամներ մասնակցեցին ֆուտբոլային մրցաշարին: Դասացուցակի կազմում կար «Աշխատանք ջոկատներում» ժամ, որի ընթացքում որոշում էինք, թե ինչ աշխատանքներ, ինչ նախագծեր են իրականացնելու: Նարեկ Սահակյանը որոշեց սկսել ու համակարգել «Պատշգամբը՝ պարտեզ» նախագիծը, ինչն իրականացնելու համար այցելեցինք Արհեստների դպրոց, բերեցին թափվող ծաղիկներ, որոնք բազմացնում ենք, որպեսզի շատանան, հետո թաղարների մեջ տնկեցինք, դրեցինք պաշգամբագոգին: Ինչպես նաև սովորողները պատերին սկսել են գունային լուծումներ տալ: Արդեն պատը սպիտակ են ներկել, որպեսզի մոտ օրերս արդեն վրան նկարեն: Ջոկատի անդամները Նարեկ Սահակյանի առաջարկով որոշեցինք սկսել մի այլ նախագիծ գրքերի քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: Արդեն երկու քննարկում ենք իրականացրել՝ Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը» և Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» գրքերը: Ընդ որում, քննարկումներից մեկը հայերեն իրականացրին, իսկ մյուսը՝ անգլերեն: Գրքի քննարկումներին կհետևեն նաև ֆիլմի դիտում-քննարկումները: Բացի այս ամենից, մեր ջոկատով կատարել ենք նաև որոշ բակային աշխատանքներ,  ջրել ենք նոր տնկված ծառերը, ծաղիկները և այլն:
Հունիսի 5-ին էլ մասնակցեցինք բնապահպանական էքսպոյին, ուր ներկայացրինք մեր էկոկրթական ծրագրերը, Հանրակրթական Էկոտուրը, Գարդենիա ակումբը և այլն:


Комментариев нет:

Отправить комментарий