среда, 29 января 2014 г.

«Ընթերցում ենք Ռուսթավելի»

նախագիծ

Նախագծի նպատակը
1.      Ծանոթանալ Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմին
2.      Զարգացնել վրաց լեզուն
3.      Ամրապնդել Հայ-վրացական հանրակրթական կամուրջները
4.      Նախագիծը դարձնել ամենամյա ստուգատես
5.      Ստեղծել Ռուսթավելի մեդիագրադարանային փաթեթ
Նախագծի ժամանակահատվածը՝  չորս ամիս


Ընթացքը
1.      Շարունակել ընթերցումները ու թարգմանությունները «Ընձենավորը»  պոեմից
2.      Պոեմից դուրս բերել նշանավոր աֆորիզմները և ստեղծել մեդիագրքույկ
3.      Բեմադրել թատերական ներկայացում ՝ «Թամարի գովքը» Գեղարվեստի ավագ դպրոցի թատերական խմբի սովորողների հետ համատեղ
4.      Կատարել հատվածների ձայնագրություն հայերեն-վրացերեն
5.      Պարբերաբար կատարել հրապարակումներ Կրթահամալիրի կայքում, վրացերենի էջում, սովորողների բլոգներում:
Արդյունքը
1.      Մասնակցություն Թբիլիսիում «Ընթերցում ենք Ռուսթավելի» մրցույթին
2.      Մեդիագրադարանում Ռուսթավելի մեդիափաթեթի ստեղծում
3.      Ծանոթացում վրաց մշակույթին, պատմությանը, գրականությանը
4.      Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Վրաստան
5.      Լեզվի փորձառություն Վրաստանում


Комментариев нет:

Отправить комментарий