суббота, 27 августа 2022 г.

Վրացախոսների ճամբար Արատեսում հաշվետվություն


Օգոստոսի 24-26-ին կազմակերպվեց Վրացախոսների ճամբար Արատեսում։ Խումբը, քսան սովորող, հիմնականում կազմված էր ութերորդ դասարանցիներից, ովքեր այս ուսումնական տարում գալու են Ավագ դպրոց 9-րդ դասարան։

Սուրբ Երրորդություն եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո շարժվեցինք դեպի Արատես։ Եղեգիսում միասնական քայլեցինք դեպի Զորաց վանք։ Զորաց վանքը գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում  Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ 

ժամանելով Արատես իրերը տեղավորելուց հետո քայլեցինք դեպի Խաչաձոր։ Օգոստոսի 25-ին Արատեսի Գեղարվեստի տնակի պատշգամբում սովորողները կազմակերպեցին տարածաշրջանի խնդիրների, հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը թեմայով քննարկում։

Ըստ ծրագրի եղավ Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք ծառերի ջրում,տարածքի ոռոգում, մարզական խաղեր։ 

Վերադարձի օրը սենյակների դասավորում, հանձնում, տեղանքի կարգավորումից հետո առաջին կանգառը եղավ Սելիմի քարավանատանը։ Հետո այցելեցինք Վաղաշենի ճամբար, եղանք Ծակ քար գյուղում։






  




  







  




  


 

Комментариев нет:

Отправить комментарий