вторник, 31 марта 2020 г.

Հանրակրթական կամուրջները մեկուսացած ընտանիքներից

Ներկայացնում է Թաթիա Խաչիձեն
                                       
Ողջույն, ես Լագոդեխիի շրջանի գյուղ Թամարիանիի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև «Ստեղծարար» ակումբի անդամ Թաթիա Խաչիձեն եմ։ Ամբողջ աշխարհում տարածված համաճարակի պատճառով մի քանի շաբաթ է անցկացնում եմ տանը։

вторник, 24 марта 2020 г.

Հեռավար ուսուցում. ամփոփում մարտի 16-20


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվեց  հեռավար ուսուցման շրջան, ինչը դասավանդողներին և սովորողներին հնարավորություն է տալիս աշխատել վիրտուալ աշխարհում: Ավագ դպրոցի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին առցանց ուսուցումը կրթահամալիրում տեսահոլովակ վրացերենով։ Այս տեսահոլովակը մեծ տարածում գտավ համացանցում։ Հայասատանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկա Բաքրաձեն սիրով արձագանքեց և մեկնաբանություններով տարածեց իր ֆեյսբուքյան էջում։
Միջին դպրոցի և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները ստեղծեցին տեսահոլովակներ, որտեղ վրացերենով ներկայանում և պատմում էին իրենց մասին։

Սովորում ենք տարվա եղանակները


Քոլեջի 1 կուրսի ուսանողուհի Արևիկ Գևորյան

четверг, 19 марта 2020 г.

Ներկայանում եմ վրացերեն

Ներկայանում է քոլեջի 1-ի կուրսի ուսանողուհի Արևիկ Գևորգանը:

Բարև Ձեզ, ես Արևիկն եմ, 15 տարեկան, իմ ծննդյան օրը ապրիլի 2 ին է: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, ապրում եմ Երևանում: Իմ քաղաքը մեծ է և գեղեցիկ, Երևանի փողոցները մեծ են: Ես սիրում եմ իմ քաղաքը, Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է: 

четверг, 12 марта 2020 г.

Առցանց ուսուցման ամփոփում


Մարտի 2-6-ը առցանց ուսուցմանը վրացերենի ընտրության սովորողների հետ իրականացրեցինք Վրաստանի քաղաքները նախագիծը։ Առցանց ուսուցման նախագծին մասնակցեցին կրթահամալիրի Միջին, Ավագ և Քոլեջի վրացերենի ընտրության սովորողները։ Վրաստանի քաղաքները նախագծի նպատակն է կատարել մեդիա ճամփորդություն դեպի Վրաստանի քաղաքներ, ստեղծել վրացական տուրիստական փաթեթ, որը կներառի ամփոփ տեղեկատվություն տվյալ քաղաքի մասին։