Մարտի 3-ն է: Կրթահամալիրում հյուրընկալել ենք Գյումրիի վրացախոսների ակումբին: Առավոտը սկսեցինք միասնական երգի և պարի ուսուցմամբ: Ունեցանք փոքրիկ քննարկում մեր հետագա նախագծերի վերաբերյալ: Պատրաստվում ենք այցելել Վրաստանի տարբեր շրջաններ և ստեղծել հայ-վրացական ակումբներ: Հիմա Հյուսիսային դպրոցում սովորում ենք ինչպես ստեղծել անհատակ բլոգ և գործածել այն: Մեր գյումրեցի վրացախոսներին՝ Նարեկին և Էդգարին ծանոթացրեցի կրթահամալիրի կայքերին, ուսուցիչների և սովորողների բլոգներին: Մենք արդեն կարողանում ենք նյութեր խմբագրել և տեղադրել բլոգում: Հիմա արդեն իրենց համար բլոգներ բացելու ժամանակն է:
Մոտ մեկ ժամ է անցել Նարեկն ու Էդգարն արդեն ունեն իրենց անհատական բլոգները, որտեղ հասցրել են տեղադրել մեկական նյութ:
Комментариев нет:
Отправить комментарий