Страницы

понедельник, 26 октября 2015 г.

Ուսումնական արձակուրդս Թբիլիսիում

Ռոբերտ Կարապետյան 11 դաս.

Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիի համար 37 միջնակարգ դպրոցի հրավերով, մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներով ուղևորվեցինք Թբիլիսի,  «Թբիլիսոբա» տոնը նշելու նպատակով: «Հայ-վրացական հանրակրթական կամուջներ»  ծրագիրը մեր կրթահամալիրը վրաց ընկերների հետ իրականացնում է արդեն երկար ժամանակ: Բազմաթիվ անգամ նրանք հյուրընկալվել են մեզ մոտ: Թբիլիսիում մնացինք 4 անմոռանալի օր: Ամեն մեկս այդ 4 օրը անցկացրեցինք այդ դպրոցի սովորողների ընտանիքներում: Այնտեղ մեզ շատ բարեհամբույր ընդունեցին: 
Ամեն առավոտ հավաքվում էինք դպրոցում. գալիս էին նաև այնտեղի բոլոր երեխաները: Ասեմ, որ շատերի հետ լավ ընկերացանք, լավ զբոսնեցինք Թբիլիսիում: Ես առաջին անգամ էի Թբիլիսիում: Շատ գեղեցիկ քաղաք էր: Հին կառույցները Թբիլիսիում շատ էին, և դա մի ուրիշ գեղեցկություն էր տալիս քաղաքին: Մենք այցելեցինք հայկական և վրացական եկեղեցիներ:  Տեսանք նաև մուսուլմանական տաճարներ՝ մեչեթներ , հրեական՝  սինագոգ: Եկեղեցիները շատ էին Թբիլիսիում: Չէինք կարող չայցելել մեր հայտնի գործիչների պանթեոնը Խոջիվանքում, որոնք իրենց զգալի մասը անցկացրել են Թբիլիսիում, ինչպես օրինակ՝ Հովհաննես Թումանյանը:  
Քաղաքը ինձ շատ դուր եկավ, իր ամեն ինչով: Դուր եկան Թբիլիսիի 37-րդ  դպրոցի երեխաները, որոնց հետ շատ մտերմացանք բոլորս: Մի խոսքով,  շատ հաճելի և ուսումնական արձակուրդ էր բոլորիս համար, սովորեցինք շատ վրացերեն բառեր: Հույս ունեմ, որ նորից կգնամ Թբիլիսի և նրանք էլ կհյուրընալվեն մեր Կրթահամալիր: 

Комментариев нет:

Отправить комментарий