понедельник, 4 ноября 2019 г.

Վրաստան, Կախեթի, Թելի, Սուրբ Գիորգիի եկեղեցի


«Ընձենավորը» գրքի շնորհանդես

Հայաստանում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Գ․Սագանելիձեի հրավերով նոյեմբերի 5-ին,  ժամը 12։30-ին Վրաստանի դեսպանատանը մասնակցելու ենք Շոթա Ռուսաթվելիու «Ընձենավորը» գրքի շնորհանդեսին։ Շնորհամդեսը կազմակերպվելու է Կ․Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի և Վրաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։ Շնորհանդեսին կհաջորդի վրացական գինու և ուտեստների հյուրասիրությունը։ 


пятница, 1 ноября 2019 г.

Հանդիպում Լագոդեխիի քաղաքապետի հետ

«Հայ վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի շրջանակներում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասավանդողներ Լաոդեխիի «Հերեթի» պատանեկան համույթի հրավերով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1- այցելեցին Վրաստանի Լագոդեխի քաղաքը։ Քաղաքապետ Ջոնդո Մդիվնիշվիլիի հրավերով եղանք նաև քաղաքապետարանում։