среда, 13 июня 2018 г.

Լեզուների բացօթյա տոնավաճառ


Այսօր հունիսի 13-ին կրթահամալիրում լեզուների բացօթյա տոնավաճառ ցուցադրություն էր, իրական պայծառ տոնախմբություն: Վրացերենի ընտրության սովորողների հետ փոքրիկ տաղավարի վրա փորձեցինք ներկայացնել Վրաստանը դրոշով, ուտեստներով, խորհրդանիշներով, վրացական երգ ու պարով, ըմպելիքով, համ և հոտով: Տաղավարի վրա ցուցադրեցինք չիչիլակի, որը տոնածառի տեսակն է, կղանծի, որով վրացիները խմում են գինի: Հյուրերին հյուրասիրեցինք իսկական վրացական խաճապուրիով, փխալիով և վրացական լիմոնադով:

пятница, 8 июня 2018 г.

Վրացերեն ազգային երգի ուսուցում.համագործակցային նախագիծ


հունիսի 11, ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝
վրացերենի ընտրության խումբ,երաժշտության լաբորատորիա,օտար լեզվի դասավանդողներ, և բոլոր նրանք ովքեր կցանկանան ուրախ վրացերեն ազգային երգ ուսուցանեն

համագործակցություն՝
երաժշտության դասավանդող Մարինե Մկրտչյանի հետ

բովանդակություն




четверг, 7 июня 2018 г.

Ճամբարային օր կենդանաբանական այգում

Ճամբարային այսօրվա մեր օրը անցկացրեցինք կենդանաբանական այգում: Վրացախոս ճամբարականները փորձում էին կենդանիներին  ներկայացնել վրացերեն: Օրը անցավ շատ հետաքրքիր և ուսումնական: Կենդանաբանական այգում տարածեցինք նաև կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները: