суббота, 12 октября 2013 г.

Բացահայտում ենք վրացական խոհանոցի գաղտնիքները

Այսօր Արհեստների ավագ դպրոցի Վրացախոսներ-  ակումբը որոշեց սոցիոլոգիական հարցում անցկացնել, թե  որքանով են տեղեկացված երևանցիները վրացական խոհանոցից,ինչ վրացական ճաշատեսակներ են պատրաստում,որ ուտեստներն են ամենից շատ սիրում:
Հարցվածներից մեծամասնությունը ասաց,  որ վրացական խոհանոցի համեմունքներն են օգտագործում տարբեր կերակուրներ պատրաստելիս: Երևանցիներից շատերը սիրում են վրացական խինկալի, չախողբիլի, սացիվի, ընկույզով լոբի:
Ինչքան էլ,տարօրինակ է, մարդիկ կային, որ ընդհանրապես ծանոթ չէին վրացական խորհանոցին: Արհեստների դպրոցի 11 դասարանի Օքսաննայի տատիկը ասաց որ գիտի պատրաստել վրացական տղեմալի:
Դե, իսկ ես  սիրում եմ վրացական խաչապուրի

 Բաղադրատոմս -
ԽԱՉԱՊՈՒՐԻ «ՆԱՎԱԿ»
Խմորիչը խառնել կաթին: Թողնել մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը: Թողնել խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի: Խմորը գնդերի բաժանել: Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա: Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:
ալյուր 1 կգ
խմորիչ 10 գրամ
կաթ 2 թեյի բաժակ
աղ
միջուկ
ջուր 2 ճաշի գդալ
աղ
պանիր 1 կգ.

Արհեստների դպրոց

Սվետլաննա Սիրադեղյան 10 դաս.

четверг, 10 октября 2013 г.

Նախագիծ - Տարիել Խարխելաուրի – հանդիպում ժամանակակից վրաց բանաստեղծի հետ

Վրաց լեզվի խորացված ուսուցման դասընթաց
Տարիել Խարխելաուրի – հանդիպում ժամանակակից վրաց բանաստեղծի հետ
Նախագիծ
Ժամանակահատվածը` 2 ամիս
Նպատակ
1. Վրաց լեզվի փորձառություն
2. Ծանոթացում վրաց գրողների հետ
3. Ուսումնական նյութերի ստեղծում

среда, 2 октября 2013 г.

Վրացախոսների ակումբը իրականացնում է Ռուսթավելի նախագիծը

Վրացախոսների ակումբը, սեպտեմբերից սկսել էր իրականացնել նախագիծ ՝ վրաց պոետ Շոթա Ռուստավելու մասին: Տեղեկացանք , որ Երևանում կա Շոթա Ռուստավելու անվան դպրոց , ուր պատրաստվում ենք այցելել՝ իմանքանք, թե ինչու է դպրոցը կոչվում Շոթա Ռուստավելու անունով, հարցազրույցների միջոցով , պարզենք թե ին՞չ գիտեն Շոթա Ռուստավելու մասին: Մեր ակումբից , մի քանի հոգի , արդեն թարգամանություններ են կատարել , վրացերենից –հայերեն, հայերենից- վրացերեն , Շոթա Ռուստավելու աֆորիզմներից: Ընկեր Ռինան նաև պատմել է մի երկու պատմություն , Թամար թագուհու և Շոթա Ռոսւտավելու մասին : Նաև տեղեկություններ ենք հավաքում Թամար թագուհու մասին:

8.1 դասարան
Սոնա Մայիլյան

вторник, 1 октября 2013 г.

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն


Վրացախոսների ակումբը նորաստեղծ  է: Այն ստեղծվել է սեպտեմբեր ամսից: Վրացախոսների ակումբում ներգրավված են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց վարժարանի, Գեղարվեստի ավագ դպրոցի, Արհեստների ավագ  դպրոցի և Միջին դպրոցի սովորողներ:
Վրացախոսների ակումբի ցուցակ
Գեղարվեստի ավագ դպրոց
1.Նինա Գրիգորյան 11դաս.
2. Լիլիթ Գևորգյան 11դաս.
3. Վարդուհի Գրիգորյան 12-1դաս.
4. Դադոյան Ջուլիետա 12-1դաս.
5.Հովհաննիսյան Աստղիկ 12-1դաս.
6. Չոփուրյան Անի 12-1դաս.
7. Սիմոնյան Ծովինար 12-1դաս.
8.Հովհաննիսյան Ռոզա 12-1դաս.
9. Զիմենկո Դիանա – 10 դաս.
Արհեստագործականի ավագ դպրոց
10. Գրիգորյան Արման 11-2 դաս.
11. Արթուր Գրիգորյան 11-2 դաս.
12. Գևորգ Մարկոսյան 11-2 դաս.
13. Արզումանյան Մերուժան 11-2 դաս.
14. Կիրակոսյան Ռուբեն 11-2 դաս.
15. Դարբինյան Սուրեն 11-2 դաս.
 16. Մկրտչյան Վիգեն 12-2 դաս.
17. Ծատուրյան Արթուր 12-1 դաս.
18. Հարությունյան Դիաննա 11-2 դաս.
19. Սարգսյան Մանե 11-2 դաս.
20. Ավոյան Ռուզաննա 11-2 դաս.
21. Աշոտ Մինասյան 11-1 դաս.
22.Սիադեղյան Սվետլաննա 10 դաս.
23. Դանելյան Սեդա 11 դաս.
24. Ավագյան Աննա – 11 դաս.

Ավագ դպրոց վարժարան
25. Մովսիսյան Նելլի 12-2 դաս.
26. Ծառուկյան Արսեն 11- 3դաս.
27. Գրիգորյան Լիաննա 12-3 դաս.
28. Իսրայելյան Աստղիկ 10-2 դաս.
29. Կիրակոսյան Սամվել 11-2 դաս.
30. Մովսեսյան Գոհար 11 դաս.
31. Սողոյան  Սաթնիկ 11դաս.

Միջին դպրոց
32. Մաիրյան Սոնա 8-1 դաս.

Քանի որ սովորողների քանակը շատ էր, որպեսզի ակումբի գործունեությունը արդյունավետ լինի այն բաժանվեց երկու խմբի: Արհեստների ավագ դպրոցում գործում է Վրացախոսներ 2 ակումբը:
Վրացախոսնորի ակումբը իրականացնում է հետևյան նախագծերը`
Շոթա Ռուսթավելի - նախագիծ
Աշնանային ստեղծագործական հավաքի շրջանակներում «Լուսաստղ» պատանեկան ամսագրում Վրացախոսների ակումբի սովորողներից Սաթենիկ Սողոյանը  ներկայացել է նախագծի մասին պատմող հոդվածով:
Կատարել ենք Ռուսթավելու կենսագրության թարգմանություն և մշակում
Ակումբի սովորողները նաև սկսել են մի նոր ու շատ կարևոր նախագիծ`Կրթահամալիրի կայքի վրացերենի ենթակայքի սպասարկում:
კომიტასის დღეები-Կոմիտասյան օրեր





Ռուսթավելու Աֆորիզմներ


Վրացախոսների ակումբի գործունեությունը Արհեստների ավագ դպրոցում

Այսօր վրացախոսների ակումբի գործունեությունը անցկացրինք Արհեստների ավագ դպրոցում: Ասեմ, որ մեր դասը շատ արդյունավետ անցավ այստեղ: Դասին մասնակցում էր նաև պատվելի Թամարը, ով նույնպես վրացերեն է ուսումնասիրում:  Պատվելի Թամարի և տիկին Ռինայի հետ համատեղ մենք փորձեցինք մշակել մի նախագիծ, ըստ որի պետք է պատրաստենք արհեստների մասնագիտական  հայ-վրացերեն բառարան: Հայերեն մասնագիտական բառերը կուսումնասիրենք մայրենիի դասին, որը մեզ կօգնի պատվելի Թամարը:  Հուսով ենք, որ մեր նախագիծը ավարտին կհասցնենք և մեր բառարանի գործնական կիրառությունը կփորձարկենք հենց Թբիլիսիում:
                                          Աննա Ավագյան, 11-2 դասարան