Страницы

среда, 25 апреля 2018 г.

«Մշակութային բազմազանություն և բարեկամության կամուրջ» - Վրաստան, Հայաստան և Լիտվա, միավորեց «Դավիդիանի-Մարինա Գորշկովա» դպրոցը



Բոլնիսիի մշակույթի տունը բազմազան միջոցառումներ է կազմակերպել: Այս անգամ «Բարեկամության կամուրջներ» ծրագրով իրար կապեց Վրաստանը, Հայաստանը և Լիտվան:

суббота, 14 апреля 2018 г.

«Վրացերենի օրեր կրթահամալիրում»

Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծի շրջանակում, տեղի ունեցավ մեդիա ուրբաթ համերգ Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների մասնակցությամբ (տնօրեն Գիորգի Մոմցեմլիձե): Միջոցառմանը ներկա էին Վրաստանի դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն և ավագ խորհրդական տիկին Նինո Ափցիաուրին:

Ֆոտոշարքը՝ Ինա Միրզոյանի բլոգում

пятница, 13 апреля 2018 г.

Հանդիպում Գյումրու վրացախոսների հետ


Ինա Միրզոյան

Ապրիլի 13-ին Գյումրու վրացախոսների ակումբը հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր մասնակցելու «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծին: Ավագ դպրոցի ընթերցասրահում կրթահամալիրի վրացախոսները Գյումրիի վրացախոսներին ներկայացրեցին իրենց նախագծերը և հետագա անելիքները: Պայմանավորվեցինք համագործակցել:

Լեգեն Թբիլիսիի մասին - երգ / թարգմանություն վրացերենից

Երբ անջատվում են մթության մեջ
Լույսերը լապտերների,
Իմ հնագույն քաղաքը
Աչքերիս առաջ է գալիս:

Հեքիաթ է թէ իրականություն,
Ով է հորինել, ով գիտի?
Կա երկու լեգենդ,
Ինչու անվանեցին Թբիլիսի: